• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Մոնակոյում անցկացվող «Մոնտե-Կառլոյի Արվեստների գարուն» միջազգային փառատոնին

26 մարտի, 2022

Մարտի 26-ին և 27-ին Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Մոնակո աշխատանքային այցի շրջանակներում մասնակցեց Մոնակոյի արքայադուստր Կարոլինայի բարձր հովանու ներքո՝ մարտի 10-ից ապրիլի 3-ը անցկացվող «Մոնտե-Կառլոյի Արվեստների գարուն» միջազգային փառատոնին։

1970 թվականից անցկացվող ամենամյա այս փառատոնի շրջանակներում առաջին անգամ մեծարվեց Հայաստանը՝ հայկական մշակույթի օրերի անցկացման ձևաչափով։ Մարտի 24-ից 27-ը հայ արվեստագետների մասնակցությամբ տեղի ունեցան Հայաստանի նվիրված համերգներ և ցուցադրումներ։

Փառատոնի շրջանակներում Մոնակոյի արքայադուստր Կարոլինայի և միջոցառման տնօրեն Բրունո Մանտովանոյի հետ առանձնազրույցներում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն հայտնեց Մոնակոյի կողմից Հայաստանին ու հայկական մշակույթին նման բացառիկ ուշադրության և գնահատանքի արժանացնելու համար։

Մարտի 26-ին Մոնտե-Կառլոյի օպերայում դեսպան Տոլմաջյանը Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանի հետ մասնակցեց Փարաջանովի ցուցանմուշների ցուցադրության պաշտոնական բացմանը։ Նույն օրը երեկոյան ՀՀ դեսպանը ներկա գտնվեց Մոնտե-Կառլոյի օպերայում Լևոն Էսկինյանի ղեկավարած Գյուրջիև ժողովրդական գործիքների համույթի համերգին, իսկ հաջորդ օրը՝ մարտի 27-ին, ժամանակակից հայ կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանի և Միշել Պետրոսյանի «Յոթ․ Սինջարի հրեշտակները» կամերային բալետի պրեմիերային (բեմադրիչ՝ Միշել Հալե Եղայան)։

Մոնտե-Կառլոյի փառատոնի շրջանակում՝ մարտի 24-ին, Ֆրանսիայի Օվերն պետական նվագախմբի կողմից ներկայացվել են Կոմիտասի ժողովրդական մշակումները, մարտի 25-ին սոպրանո Կարինե Բաբաջանյանի և դաշնակահար Վարդան Մամիկոնյանի մեկնաբանմամբ տեղի է ունեցել հայկական ժողովրդական երգի համերգ, մարտի 26-ին ցուցադրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, նույն օրը Մոնակոյի Ռենիե III ակադեմիայի ուսանողները կատարել են Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Փառատոնի այս տարվա տարբերանշան էր ընտրվել Սերգեյ Փարաջանովի հեղինակած կոլաժներից մեկը։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: